ՊԵԿ-ը, ի վերջո, «ծննդաբերերց»
Advertisement 1000 x 90

ՊԵԿ-ը, ի վերջո, «ծննդաբերերց»

Գիտեմ, շատերդ կարդալով այս գրառումը կմտածեք մտացածին է կամ չափազանցված, քանզի ամենասուր հումոր ու երևակայություն ունեցող երկիծաբանի մտքում նույնիսկ չէր կարող առկայծել նման զավեշտալի հորինվածք:

Դեկտեմբերի 5, ՊԵԿ-ի դեմ իմ հայցով հերթական դատական նիստն էր.

Նիստը սկսվեց: ՊԵԿ-ի շահերն ներկայացնող իրավաբանական բաժնի աշխատակիցներ՝ հասուն կնոջ ու ծամոնասեր երիտասարդի սեղանի մոտ զբաղեցվելիք տեղերն այդես էլ դատարկ մնացին:

Պատճառը ՊԵԿ ներկայացուցիչների բացակայելու, որն դատավորի հորդորով հայտնեց մեզ դատական նիստն արձանագրող աղջիկը, մեր մոտ ծիծաղի անբնական պոռթկում առաջացրեց:

Պարզվեց ՊԵԿ շահերի պաշտպան հիսունն անց կինը, ով ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալն է, ում մարմնի արտաքին տեսքում, ամիսներ շարունակ նիստերին ներկայանալիս, հղիության հետևանքով մարմնի կառուցվածքում առաջացող նույնիսկ չնչի փոփոխություններ չէին նշմարվում, ավելին ով նույնիսկ ամուսին չունի, ՊԵԿ-ից զանգով տեղեկացրել էին, որ նիստի օրը «ծննդաբերել է» , որն էլ «պատճառ» էր հանդիսացել նիստին չնկերկայանալու:

Նույնիսկ հիմարին էր պարզ, որ կատակերգության ժանրի ֆիլմի համար օսկարի արժանի այս պատմությունն, ՊԵԿ «փայլուն ուղեղների» կողմից մտածվել էր մի նպատակով` արհեստականորեն ձգձգել դատական նիստերը, հնարավորինս շատ ժամանակ շահելու համար: Իսկ ժամանակ իրենց հարկավոր է նախորդ դատական նիստին մեր և դատավորի կողմից պահանջվելիք ապացույցները «սարքելու» համար:

Այս զավեշտը դատական պրակտիկայում կլիներ նմանը չունեցող և հիստերիկ ծիծաղ առաջացնող, եթե չլիներ տխրելու ու մտորելու առիթ…

Այսինքն ՊԵԿ-ը նույնիսկ իր վաղեմի աշխատակցի անունը, տարիքն ու համբավը չի խնայում ջրից հնարավորինս չոր դուրս գալու համար, պատրաստ է պախարակել, ոտնատակ տալ, իշահ իրեն օգտագործել ցանկացած կնոջ համար նույնիսկ այնպիսի աննման երևույթ, ինչպիսի նոր կյանքի սկիզբ ծննդաբերությունն է:

Ահա այն ամենն ինչ պետք է իմանալ այդ բարոյազրկված կառույցի մասին:

Հ.Գ. պարզվեց այս ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը մեզանից «հղի» էր, հղիությունն էլ թունավոր և իվերջո ԾՆՆԴԱԲԵՐԵՑ)))

Հասմիկ Ադամյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր