88-ի երկրաշարժից հետո, գյումրեցին իր հումորը կրկին չկորցրեց… Դեպքերը տեղի են ունեցել Երկրաշարժին հաջորդած օրերին…
***
Երկրաշարժից հետո օգնություն կստանա Գյումրին, չիդեմ, վայթե Օնեսը կեղնի, մե շեկ մազերով աղջկամ հետ քաղաք ման գալուց կեղնի: Ծանոթները կհարցնեն.
-Էս ո՞վ է Օնես:
-Մարդասիրական օգնություն է, ապ:
***
երկրաշարժից հետո, երբ փլատակների տակից մարդիկ էին դուրս բերվում, շատերի առաջին հարցը լինում էր հետևյալը՝ ՀՈՄ ԵՐևԱՆԻՆ ԲԱՆ ՉԻ ԵՂԵԼ
***
Մի մարդ մինչեւ դոշը պանելի տակ կեղնի, ու օգնություն կկանչե… ընկերը գուկա, կնայե…
– Ծո, Վաղո, ինչխոր պասպըռտի նկար էղնիս…
***
Ցուրտ կեղնի, գետնի վրա մարդիկ կգիշերեն, մեկը մյուսին կսե.
-Ինչխ էլ ղիամաթ կթափի…
-Օր ըդքան ցուրտ է, կողքիդ պանելը քաշե վրեդ:
***
Փլատակների տակից մի կնոջ կհանեն, էս կինը ֆռռա կողքերը կնայե ու կհարցնե.
-Հարեւանս, Վարդուշին խո բան չի եղել.
-կողքից հարեւանուհին ձեն կուդա օր ընդեղ է…
-Վարդուշ ջան, դե կոֆեմ դիր, գամ խմենք…
***
երկրաշարժից հետո Երևան աղետից տուժածներին օգնություն կբաժնեն:
էս մարդը թրաշվի ակուռատնի կաստյում կհագնի գալստուկ կկապե կերտա Երևան։ Օգնություն տվող աղջիկը երկար կնայե էս մարդու վրա։
Էս մարդը իրան վատ կզգա կսե.
-աղջիկ ջան ինչ է եղել, որ էդ ձև կնայես վրսես:
աղջիկը կսե.
-հորեղբայր ճիշտ ասած Ձեր հագուկապը հավատ չի ներշնչե որ աղետի գոտուց եք:
էս մարդը մատը կտնգե կսե
-ի աղջիկ ջան գալստուկիս տեղը պանել կախեի նոր գայ, որ հավատայիք?
***
Տղամարդու ոտքերի վրա պանել է ընկած, մի կին վերևից կախված է գլխիվայր, խնդրում է
– օգնի՜՜ր, օգնի՜՜ր
– լուստրի պես կախվել ես, կեցի ոտքերս հանեմ, քեզ էլ կփրկեմ…
***
Աղջիկը ուղեղի ցնցում է ստանում, հայրը ասում է
– ըշտը իմացանք օր ուղեղ էլ ունիս, օր ցնցում չեղնիր , ուրդի՞ց
կիմանայինք
***
Ուզեցին Ղարաբաղը Հայաստանին միացնեն, գմփոցը Լենինականեն ելավ, կարճ միացում տվեց…
***
Հըմը գիտեինք օր աշխրքի կենտրոնն ենք, բայց չիդեինք օր էպիկենտրոն էլ ենք…
Լուսանկարը՝ Ռուբեն Մանգասարյանի…