Գյումրիում 1988 թվականի ավերիչ երկրաշարժից ուղիղ 31 տարի անց` հենց նույն ժամին՝ 11:41-ին, լույս աշխարհ է եկել փոքրիկ Նարեն:
Նա ծնվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում: Ծնողների առաջնեկն է:
Հիվանդանոցի մանկաբարձ գինեկոլոգ Լիլիթ Մկրտչյանը տեղեկացրեց` երեխան ծնվել է 3 կգ 350 գրամ քաշով, 52 սմ հասակով:
«Ծնվել է կեսայրան հատումով: Երեխայի վիճակը նորմալ է մայրիկի համար հետվիրահատական առաջին օրն է, և նրա վիճակը գնահատվում է բավարար»,- ասաց Մկրտչյանը։
Մայրն ու դուստրն առայժմ կմնան բժիշկների հսկողության տակ:
Նարեի ծնողները երկրաշարժն իրենց աչքերով չեն տեսել. ծնվել են երկրաշարժից 5 և 4 տարի անց:
Երկրաշարժի մասին Նարեի ծնողներն իմացել են հարազատների պատմելով ու քաղաքում երկրաշարժից հետո դեռ պահպանվող վթարայիններ շինությունները տեսնելով: Նարեն այն երջանիկներից է, որը հիվանդանոցից կգնա իսկական քարե տուն, ոչ տնակ: