
Մոսկվայի ստորգետնյա անցումում ԵԱՏՄ–ի 5–ամյակին նվիրված նոր թեմատիկ գնացք է հայտնվել։ Գործարկման հանդիսավոր արարողությունն անցկացվել է մայրաքաղաքում դեկտեմբերի 6-ին:
Գնացքը երթևեկելու է մետրոյի Օղակաձև գծով։ Այն բաղկացած է ընդամենը 5 վագոնից, որոնցից յուրաքանչյուրի ներքին հարդարումը նվիրված է ԵԱՏՄ անդամ երկրներից մեկին` Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղզստանին և Ռուսաստանին։
Վագոնների վրա ներկայացված են պետությունների տեսարժան վայրերը` ինտերակտիվ տարրերով։
Պետք է շտապել, քանի որ գնացքով հնարավոր կլինի երթևեկել միայն կես տարի։