«Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը հերթական անգամ հայտնաբերել է մոռացած պայուսակ` այս անգամ 4000 դոլարով։ Այս մասին տեղեկանում ենք օդանավակայանի Facebook–ի էջից:
«Այսօր «Զվարթնոցի» Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը մեկնման սրահում հայտնաբերել է պայուսակ, որտեղ եղել է 4000 ԱՄՆ դոլար և անձնական այլ իրեր։ Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի կորած և գտնված իրերի բաժին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Օդանավակայանը կոչ է անում ուղևորներին ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ:
Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը նոյեմբերի 25-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում հայտնաբերել էր պայուսակ, որում եղել էր 11.445 ԱՄՆ դոլար, 44.400 ռուսական ռուբլի, 284.000 ՀՀ դրամ, 780 եվրո և անձնական այլ իրեր: