Կինն արտասովոր ֆոբիայի պատճառով զրկվել է աշխատանքից և ընկերներից
Advertisement 1000 x 90

Կինն արտասովոր ֆոբիայի պատճառով զրկվել է աշխատանքից և ընկերներից

Սայան Մաքլինը՝ անգլիական Ռեդինգ քաղաքից, Բերքշիր կոմսություն, աշխատանքը և ընկերներին կորցրել է էմետոֆոբիայի պատճառով՝ վախ փսխումից և սրտխառնոցից:

The Sun պարբերականը հայտնում է, որ Սայանն առաջին անգամ սրտխառնոցից վախ է զգացել 6 տարեկանում: Նրա ընտանիքը պատրաստվում էր օդանավով հանգստի մեկնել, երբ օդանավակայանում ինչ-որ մեկն իրեն վատ է զգացել: Ժամանակի ընթացքում Սայանի վախն ավելի է սաստկացել, և նա այլևս չի կարողացել դպրոցական ընկերների հետ շփվել: Աղջիկը տուն էր գնում, երբ դպրոցում որևէ մեկն իրեն վատ էր զգում, և ընկերների մոտ գիշերելու չէր մնում:

Բժիշկները 2015 թվականին նրան ախտորոշել էին էմետոֆոբիա՝ վախ փսխման և վատ ինքնազգացողության տեսակից: Ֆոբիան սաստկացել է, և Սայանն ինչ-որ պահից սկսել է վախենալ արդեն տանից դուրս գալ ու աշխատանքից ազատվել է: Բժիշկները նշանակել են հանգստաբերներ, կինն ավելի ուշ փորձել է հիպնոթերապիա, սակայն արդյունք չի գրանցվել:

2017 թվականի սեպտեմբերին Սայանը սրված ֆոբիայի պատճառով չափից ավելի շատ դեղեր է ընդունել, չի կարողացել կառավարել իր մարմինը և զգացել է սրտի նոպայի ախտանշաններ: Նրան հոսպիտալացրել են, և պարզվել է, որ նրա մոտ տեղի է ունեցել խուճապային հարձակում:

Նա հազիվ էր կարողանում ուտել և իրեն օրեր շարունակ վատ էր զգում: Աղջիկը երկել է մոր մոտ, որ քնի բազմոցին կամ լոգարանի հատակին, եթե մոտը սրտխառնոց սկսվի: Սայանի ընկերը՝ Մաքսը, նրան աջակցել է, բայց նրանց հարաբերությունները գրեթե խզվել են, քանի որ նա անհանգստանալով, որ աղջիկը տանից դուրս չի գալիս, ենթադրել է, որ այդպես է վարվում ծուլանալու պատճառով:

2019 թվականի մայիսին 22-ամյա Սայանը որոշել է իր արտասովոր ֆոբիայի դեմ պայքարել էքսպոզիցիոն թերապիայի միջոցով. նա սկսել է ամեն օր 5 րոպե տևողությամբ YouTube-ով տեսանյութեր դիտել, որտեղ մարդիկ սրտխառնոց ունեն: Հոլովակների դիտումը նրան օգնել է, հիմա նա կարողանում է տանից դուրս գալ:

Աղջիկը հիմա աշխատում է էմետոֆոբիան ամբողջությամբ հաղթահարելու ուղղությամբ: Նա պետք է սովորի հանգիստ ընկալել այն իրավիճակները, երբ հենց ինքն է սրտխառնոց ունենում:

Լուսանկարը՝ Sian Maclean Facebook-յան էջի

med.news.am