Որո՞նք են սելֆիի համար լավագույն սմարթֆոնները 2019 թվականին
Advertisement 1000 x 90

Որո՞նք են սելֆիի համար լավագույն սմարթֆոնները 2019 թվականին

Ո՞ր գադջետը կանի լավագույն սելֆին։

DxOMark հարթակը, որը մասնագիտացած է բջջային տեսախցիկների թեստերում, հրապարակել է լավագույն դիմային տեսախցիկ ունեցող սմարթֆոնների ցանկը 2019 թվականի համար։

Յուրաքանչյուր սարքի համար ընտրվել է համապատասխան անվանակարգ, քանի որ որոշ սցենարներում որոշ սարքեր կարող են մյուսներից ավելի լավը լինել:

Վարկանիշը հետևյալն է.

  • Լավագույն ունիվերսալ – Samsung Galaxy Note10 +
  • Առավել հարմար տեսանյութի համար – Samsung Galaxy Note10 +
  • Ճանապարհորդելու համար – Google Pixel 4
  • Լավագույն դիմանկարները՝ խոշոր պլանով-Asus ZenFone 6
  • Իդեալական է խմբային դիմանկարների համար – Google Pixel 4

DxOMark-ի մասնագետները նշել են, որ այս անվանակարգերում լավագույնը ճանաչված սմարթֆոնները լավն են նաև մյուս անվանակարգերում։

Սիրարփի Աղաբաբյան