
Կար ժամանակ, երբ աշակերտները մրցում էին իրենց գիտելիքներով: Հիմա երեխաներից շատերն իրենց գիտելիքները ձեռք են բերում էլեկտրոնային միջոցներով, օգտվում են ինֆորմացիայի մեծ հոսքից, որի արդյունքում քիչ բան են կարողանում մտապահել:
Մասնագետները համոզված են՝ մտավարժանքը, հիշողության ամրապնդումը, մանկական անսպառ երևակայությունը, զարգանում են էլեկտրոնային միջոցներից հեռու, կենդանի շփման, տպագիր գրականության օգնությամբ:
Այս ամենի վառ ապացույցը մեր հայրենակից, տաղանդաշատ Ալեքս Գևորգյանն է: