Ընտանեկան բռնության զոհերը 2 անգամ ավելի հաճախ են բախվում քրոնիկական ցավին և հոգնածությանը. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ընտանեկան բռնության զոհերը 2 անգամ ավելի հաճախ են բախվում քրոնիկական ցավին և հոգնածությանը. հետազոտություն

Կանայք, որոնք ընտանեկան բռնություն են վերապրել, 2 անգամ ավելի հաճախ են բախվում պարբերական քրոնիկական ցավին կամ չափից ավելի ուժասպառությանը՝ ֆիբրոմիալգիա եւ քրոնիկական հոգնածության համախտանիշ: Այս մասին նշված է Journal of Interpersonal Violence-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Ֆիբրոմիալգիան հիվանդություն է, որի դեպքում մարդիկ քրոնիկական ցավեր են զգում մկաններում եւ ոսկորներում: Հատկանշական է նաեւ մարմնի վրա «ցավային կետերի» հայտնվելը: Մարդիկ քրոնիկական հոգնածության համախտանիշի դեպքում ուժգին ուժասպառություն են զգում անգամ սովորական բեռնվածությունների դեպքում: Երկու հիվանդությունն էլ քրոնիկական են:

Գիտնականներն իրենց հետազոտության մեջ համեմատել են ընտանեկան բնռնությունից տուժած 18 547 կանանց եւ դրա հետ չբախված 74 188 կանանց բժշկական պատմությունները: Հետազոտության հեղինակները հիվանդության պատմություններից տեղեկություններ են ստացել ինչպես հիվանդությունների, այնպես էլ ընտանեկան բռնության փաստերի մասին:

Պարզվել է, որ ընտանեկան բռնություն վերապրած կանանց շրջանում ֆիբրոմիալգիայի տարածվածությունը 1,73 անգամ, իսկ քրոնիկական հոգնածության համախատնիշի տարածվածությունը 1,91 անգամ ավելի մեծ է, քան հետազոտության մնացյալ մասնակիցների շրջանում:

med.news.am