Օրենք կոչեցյալը մի լավ հատկություն ունի` դեն շպրտել ու նորը գրել է լինում, երբ այն մարդու դեմ է, այլ ոչ մարդու համար
Advertisement 1000 x 90

Օրենք կոչեցյալը մի լավ հատկություն ունի` դեն շպրտել ու նորը գրել է լինում, երբ այն մարդու դեմ է, այլ ոչ մարդու համար

Օրենք կոչեցյալը մի լավ հատկություն ունի` դեն շպրտել ու նորը գրել է լինում, երբ այն մարդու դեմ է, այլ ոչ մարդու համար:

Այնպես որ ինչ անհեթեթություն ուզում է ներկա կառավարող թիմը կարող է բոլ-բոլ ընդունել` իրենց իսկ գնահատմամբ իշխանություն զավթած դատավորներին օրինական կաշառք, ոստիկանների կողմից մեզ գաղտնալսել ու էլի սենց լիքը ախմախություններ (հա ի դեպ կարծես դուք այս երկրից չեք ու օրենքից դուրս եք, որ այս հիմարությունները անց եք կացնում):

Գլխավորը իրավունքն է և երազանքը, թե ինչ երկիր ենք ուզում, իսկ մնացյալը, այդ թվում օրենքը, միջավայր ապահովող գործիքներ են:

Այս ամբողջ թատրոնում միակ ափսոսը կորսված ժամանակն է, որ անվերադարձ է, մնացյալ ամեն ինչ կարգավորվող է:

հ.գ.

Օրենքի գերակայությունից խոսող ներկա իշխանությունները մոռանում են, որ օրենքով սահմանված չէին այն դրույթները որոնցով իրենց թիմի ղեկավարը ԱԺ-ում վարչապետ ընտրվեց:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր