iPhone-ը հայտարարվել է տասնամյակի մեծագույն գաջեթը
Advertisement 1000 x 90

iPhone-ը հայտարարվել է տասնամյակի մեծագույն գաջեթը

The Verge հրատարակությունը կազմել Է, խմբագրության կարծիքով, վերջին տասնամյակի հարյուր գլխավոր դեւայսներից բաղկացած ցուցակը: Տասնամյակի մեծագույն գաջեթ Է հայտարարվել iPhone 4-ը:

Մեդիայի գլխավոր խմբագիր Նիլ Փաթելի խոսքով՝ 2010 թվականի թողարկման սարքն ամենագեղեցիկ, ինովացիոն եւ ազդեցիկ սմարթֆոնն Է շուկայում: Հոդվածում ասվում Է, որ Apple-ի ֆլագմանը դարձել Է առաջին հեռախոսը, որն ստացել Է ապակուց եւ մետաղից պատրաստված կորպուս, A4 բեկումնային չիպ, ցնցող Retina դիսփլեյ եւ հարմար օպերացիոն համակարգ:

Երկրորդ տեղում հայտնվել Է Amazon-ի Echo սմարթ-կոլոնկան, որը խելացի դեւայսների ամերիկյան շուկայի առաջատարներից մեկն Է, երրորդ հորիզոնականում տեղավորել են MacBook Air դյուրակիր նոութբուքը: Առաջին տասնյակում տեղ են գտել Apple-ի եւս երկու արտադրանք՝ AirPods Pro նոր ականջակալները (վեցերորդ հորիզոնական) եւ Apple Watch 3 խելացի ժամացույցները (յոթերորդ տեղ): Չորրորդ դիրքում հրատարակության խմբագրությունը տեղավորել Է Samsung Galaxy S6 ժողովրդականություն վայելող սմարթֆոնը, որը թողարկվել Է 2015 թվականին, հինգերորդում Tesla Model S Էլեկտրաքառն Է: