Օգոստոսի 23-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայացած մեգաշոուից հետո Comedy Club-ի տղաները հեռանում են։
Սիրված դերասանները ինչպես մեքենայով եկել էին Հայաստանից, այդպես էլ` մեքենայով գնում են։ Այս մասին տեղեկանում ենք հայտնի շոուի ամենասիրված արտիստներից՝ Գարիկ Խառլամովի Instagram-ում հայտնված հոլովակից. «Սևան։ Սևանա լիճ։ Հայաստան։ Այս լճում են լողում ամբողջ աշխարհում հայտնի Սևանի իշխանն ու ամենահամեղ խեցգետինները»,- գրել է Խառլամովը, որը Երևանում հիվանդացել էր։
Օգոստոսի 21-ին, երբ տղաները գալիս էին Հայաստան, նրանք կանգ են առել Սևանում, ինչը հավանաբար, այդքան տպավորել է նրանց: