Կանադահայ երիտասարդը Շառլ Ազնավուրի անվան առաջին կրթաթոշակառուն է, ով սովորում է Դիլիջանի միջազգային դպրոցում
Advertisement 1000 x 90

Կանադահայ երիտասարդը Շառլ Ազնավուրի անվան առաջին կրթաթոշակառուն է, ով սովորում է Դիլիջանի միջազգային դպրոցում

17-ամյա կանադահայ երիտասարդը դարձավ այն առաջին հաջողակը, ում հնարավորություն կընձեռնվի սովորել Դիլիջանի միջազգային դպրոցում։

Շառլ Ազնավուրի կրթաթոշակը մեկնարկել է 2018 թվականի հոկտեմբերին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից։ 2019-2020 ուսումնական տարում Դիլիջանի միջազգային դպրոցը իր դռներն է բացել կրթաթոշակին արժանացած առաջին ուսանողի առջև:

Որոշվել էր, որ իր հիշատակին նվիրված նոր կրթաթոշակն ամեն տարի շնորհվելու է Ֆրանսիայից և ֆրանկոֆոն երկրներից ուսանողներին, որոնք հնարավորություն կունենան սովորելու UWC Դիլիջանում՝ Հայաստանում գործող միջազգային գիշերօթիկ դպրոցում, որը հանդիսանում է UWC շարժման մաս։ Այս կրթաթոշակը միտված է համախմբել Ազնավուրի երկու աշխարհները՝ Ֆրանսիան և Հայաստանը։

Կրթաթոշակին արժանանալու համար մի շարք նախապայմաններ էին դրվել թեկնածուների առջև։ Նրանցից ակնկալվում էր գեղարվեստական հմտություններ՝ երաժշտություն ստեղծելու կամ կատարելու, գրական ստեղծագործություններ արարելու, թատրոնում խաղալու, նկարելու և այլ ունակություններ: Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրն անձամբ է մասնակցել թեկնածուների ընտրությանը։

Շառլ Ազնավուրի առաջին կրթաթոշակառու ընտրվեց Արմեն Էրզինգացյանը:Նա ծնվել է Կանադայի Մոնրեալ քաղաքում և այնտեղ ապրել իր կյանքի մեծ մասը: Նա կանադահայ է՝ հայկական ծագում ունեցող ծնողների զավակ:

Երիտասարդը հետաքրքրված է գիտությամբ, կենսաբանությամբ, շատ է սիրում երաժշտությունը՝ վաղ հասակից դաշնամուր է նվագում:

Արմենը շատ ոգևորված է իրեն ընձեռված հնարավորությամբ և ուրախ է, որ վերջապես իր հայրենիքում է։

armdiaspora.am