«Եթե նախկինում նույն մեքենան ու նույն լիցքավորման կետից լիցքավորում էի 3800 դրամ, այսօր այն 4200 դրամ կազմեց և դեռ պարզ չէ, թե քանի կիլոմետրի կբավարարի այն»
Advertisement 1000 x 90

«Եթե նախկինում նույն մեքենան ու նույն լիցքավորման կետից լիցքավորում էի 3800 դրամ, այսօր այն 4200 դրամ կազմեց և դեռ պարզ չէ, թե քանի կիլոմետրի կբավարարի այն»

Զոհրաբ Եգանյանի գրառումը.

«Սոցիալական ցանցերում և մամուլում գրվում է, որ ավտոգազի լիցքավորման կետերում սկսվել է գազի գնի աճ, այնինչ գազը դեռևս չի թանկացել: Այսօր ինքս ականատես եղա դրան, եթե նախկինում նույն մեքենան ու նույն լիցքավորման կետից լիցքավորում էի 3800 դրամ, այսօր այն 4200 դրամ կազմեց և դեռ պարզ չէ, թե քանի կիլոմետրի կբավարարի այն: Տղեք չե՞ք կարծում, որ Ամանորի երգից ու կամ ուտելուն նվիրված փառատոնից կարևոր թեմա է ու պետք է արագ արձագանքե, այնպես չլինի, որ գազալցակայանի տերերը միքանի միլիոն փող աշխատեն հավելյալ ու վերջում մարդա միքանի հարյուր հազար դրամ տուգանվեն և համարեք, որ գործ եք արել: Ավտոգազով են աշխատում 200հզ ից ավել մեքենաներ, պատկերացրեք, թե ինչ կարևորության հարց է սա: Տպավորություն ունեմ, որ իրավիճակին չեն տիրապետում համապատասխան կառույցները, չեմ ուզում դեռ հավատալ, որ ուղղակի աչք են փակում ու ինչ-ինչ պայմանավորվածություններ կան: Չեմ հասկանում, թե ինչու արագ չեն միջամտում, ախր ստուգող մարմինների աշխատողների մեծագույն մասի մեքենաներներն էլ են գազով, ախր իրենք էլ են տեսնում դա: Խնդիրը հասել է այնտեղ, որ պահանջում է արձագանք րոպե առաջ, պատասխան տվեք, թե ինչու են մարդիկ շատ վճարում, իսկ եթե գազի կալորիականությունն է ընկել, որի մասին ևս խոսում են, պարզաբանեք, թե ինչու է դա արվում նույն գնի պարագայում»:



Նման նյութեր