«Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը և ես ջարդելու եմ այդ դիմադրությունը». Նիկոլ Փաշինյան
Advertisement 1000 x 90

«Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը և ես ջարդելու եմ այդ դիմադրությունը». Նիկոլ Փաշինյան

Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է պետական համակարգը դիմադրում «հեղափոխությանը» և, առհասարակ, ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը գնում:

– Եթե կրթության, գիտության ու մշակույթի (!!!!!!!!!!!) փոխնախարար է նշանակվում մի երիտասարդ (պարզ չի, թե ինչ կապ է ունեցել կրթության ու մշակույթի հետ), որը ֆեյսբուքում, մինչև նշանակումը, ամենավերջին հայհոյանքներով լի գրառումներ էր անում, ապա ինչ կրթության ու մշակույթի մասին է խոսքը գնում և արդյոք «պետական համակարգը» ճիշտ չի անում, որ նման «հեղափոխությանը» դիմադրեում է։ Առավել ևս, որ հետագայում այդ անձը կոռուպցիայի մեջ է մեղադրվում։

– Հասարակական մի կատիվիստ կառավարության աստիճաններից իջնելուց հետո լրատվամիջոցներին հարցազրույց է տալիս, որ ԱԱԾ-ում մի սպա իրեն ինֆորմացիա է մատակարարում ԱԱԾ-ի տնօրենի ու, առհասարակ, ԱԱԾ-ի անցուդարձի մասին ու դրանից հետո նա չի հարցաքննվում, այդ սպան չի հայտնաբերվում ու պատժվում (այսինքն ինֆորմատորները մինչ այժմ շարունակում են բուն դնել այդ հիմնարկում)։ Որից հետո ԱԱԾ-ի տնօրենը հեռացվում է, այդ ակտիվիստը կառավարությունից գումար է ստանում: Ի՞նչ «պետական համակարգի» ու անվտանգության մասին է խոսքը գնում ու ինչո՞ւ այդ համակարգը չպետք է դիմադրի «հեղափոխությանը», եթե ցանկանում է շարունակել իր գոյությունը։

– Եթե դատարանները շրջափակվում են, դատավորներին գործադիր իշխանության ղեկավարը հրապարակայնորեն անպատվում en, ապա ինչ դատական համակարգի մասին է խոսքը գնում։

– Եթե հրապարակում ոմն մեկը հայտարարում է, որ սատկացնելու է Արցախի նախագահին, որից հետո չի պատժվում, իսկ Արցախը հայտարարվում է հակահեղափոխության օջախ, ապա ինչու չետք է Արցախը դիմադրի, անկախ նրանից, թե այնտեղ կոռուպցիա կա, թե ոչ։ Չէ որ Արցախի կոռուպցիային չէին ցանկանում սատկացնել, այլ այն իշխանությանը, որին, ըստ վարչապետի, Արցախի ժողովուրդն է ընտրել։

Այս ցուցակը կարելի է շատ երկար շարունակել, բայց ցանկություն չկա։

Ու վերջապես, որտեղ գտնենք այն թուղթը, որում նկարագրվում է հեղափոխության նպատակները, առանց ոչինչ չասող «կոռուպցիայի դեմ պայքար», «ժողովրդի իշխանություն» ու նմանատիպ վերացական արտահայտությունների, որ հասկանանք, թե ով ում ու ինչի համար է դիմադրում։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր