Մարդիկ, չի կարելի խեղաթյուրել դիմացինի խոսքն ու միտքը, եթե ցանկանում ես իրավիճակը ճիշտ հասկանալ:
Լևոն Զուրաբյանը պարզ ասում է.
– Փաշինյանը ցանկանում է բանակցությունները վերադարձնել 90-ականների ֆորմատ:
Այսինքն ՝այդ ֆորմատը հետևյալն էր.
1/ Հայաստան
2 / ԼՂ/
3/ Ադրբեջան:
Սա է:
90-ականների բանակցային ֆորմատում չի եղել և հայկական կողմերից որևէ մեկի մտքով էլ չէր կարող անցնել բանակցային սեղանին մոտ թողնել ԼՂ ադրբեջանական համայնքին:
Իսկ Հ. Իգիթյանի հարցազրուցում ասվում է.
– վարչապետը հայտարարել է, որ խնդիր չկա, նրանք էլ կարող են գալ բանակցությունների:
Սա է սարսափելին, սա է անհանգստացնողը, սա է առաջին քայլը՝ վարչապետի ասած նաև ադրբեջանական կողմի համար ընդունելի որոշման հասնելուն:
Ոչ մեկը դեմ չէ, եթե Նիկոլը կարողանա վերականգնել 90-ականների բանակցային եռակողմ ֆորմատը:
Բայց կտրուկ անընդունելի է դա դարձնել քառակողմ:
Իսկ այս իշխանությունը սեփական հայեցակարգ չունի:
Նա փաստորեն խաղում է Ալիևի սցենարով:
Էականը սա է:
Սրա համար պետք է բացատրություն պահանջեն քաղաքական ուժերը վարչապետից:
Եթե Իգիթյանն է դա մոգոնել, ինչին չեմ հավատում, նա պետք է հրաժարական տա:
Իսկ եթե դա իրականություն է, պետք է քրգործ հարուցվի վարչապետի նկատմամբ:
ԼՂ նախկին ադրբեջանական համայնքին բանակցությունների մասնակից դառնալու համաձայնություն տալը շատ հեռուն գնացող և կործանարար հետևանքներ է ունենալու:
Սաշա Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: