Այսօր Մուշեղ Գալշոյանի ծննդյան օրն է
Advertisement 1000 x 90

Այսօր Մուշեղ Գալշոյանի ծննդյան օրն է

Այսօր Մուշեղ Գալշոյանի ծննդյան օրն է: Երջանկահիշատակ Խաչիկ Դաշտենցից հետո Էրգրի Աստվածներից՝ ֆիդայիներից ամենաշատ խաբրիկ բերողը Մուշեղ Գալշոյանն էր: Նրա գրքերը Մարութա սարից պոկված ցավի ծվեններ են և ապրելու են այնքան, որքան Մարութա սարի գլխին կարոտի ամպեր են կուտակված…

ՈՒ՞ Ր Ե Ս, Բ Ր Ա Բ Ի Ո՛ Ն
Մուշեղ Գալշոյանին
Տենչանքի ծաղիկ, դու դեռ աճու՞մ ես
Մեր նվիրական լեռան լանջերին,
Քեզ շատ են փնտրել, նրանց հիշու՞մ ես,
Քո բույրով արբած այն խենթ քաջերին․․․

Պատանաշորով սարեսար ընկած՝
Բյուրակն աղբյուրի ջրերից արբել,
Քեզ էին փնտրում՝ ֆիդայի դարձած,
Մեկը հարյուրի դեմուդեմ կանգնել․․․

Դու մեր խենթ ծաղիկ, դու երգ կարոտի,
Եր՞բ ենք արբելու մենք էլ քո բույրով,
Քեզնով զարդարենք ֆիդայիների
Հողաթմբերը կարոտ ու խռով․․․
08․07․1981թ․

Վրեժ Սարուխանյանի էջից:



Նման նյութեր