Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի օդանավակայանի ավիաանվտանգության ծառայության աշխատակիցները որոշել են ինքնատիպ ձեւով ուղեւորներին հիշեցնել ավիացիոն անվտանգության մասին:
Նրանք տեղադրել են տոնածառ, որը պատրաստվել Է ինքնաթիռով փոխադրելու համար արգելված առարկաներից, որոնք առգրավվել են ճանապարհորդներից, հաղորդել Է Sputnik-ը: