
Ըստ շրջանառվող լուրերի՝ հյուրանոցում իջևանած զբոսաշրջիկը նախքան շտապօգնության ժամանումն արդեն մահացած է եղել։
Լուրեր են շրջանառվում նաև, որ տղամարդու հետ հյուրանոցում մի աղջիկ է գտնվել, որը տեսել է, թե ինչպես է տղամարդու ինքնագացողությունը վատանում, փորձել է ինչ-որ կերպ օգնել, սակայն ապարդյուն։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացած տղամարդը ԱՄՆ քաղաքացի էր։ Նրա մահվան հստակ պատճառները հայտնի կդառնան համապատասխան փորձաքննություններից հետո։