Իլոն Մասկին պատկանող SpaseX ընկերությունը առաջիկայում Միջազգային տիեզերակայան կսկսի առաքել նոր տեսակի մշակաբույսեր:
Front Range Biosciences ագրոտեխնիկական ընկերության պատվերով SpaseX-ը տիեզերք կհասցնի կանեփի և սուրճի տնկիներ: Խոսքը իհարկե վերաբերում է կանեփի այն տեսակներին, որոնք քիչ են պարունակում հոգեմետ նյութեր:
Ըստ ծրագրի՝ մշակաբույսերը պետք է տիեզերակայանում նման 30 օր, ինչից հետո վերադարձվեն Երկիր: Նպատակն է ստուգել՝ արդյոք դրանք ենթարկվում են մուտացիաների տիեզերքում: Հաստատման դեպքում պետք է փորձարկել արդեն մուտացիայի ենթարկված մշակաբույսերի աճը մեր մոլորակի վրա:
vnews.am