Երաժշտագետների և ծրագրավորողների խումբը կփորձի ավարտել Լյուդվիգ վան Բեթհովենի անավարտ ստեղծագործությունը կոմպոզիտորի ծննդյան 250-ամյակի առթիվ: Այդ մասին հայտնել Է Le Figaro-ն: Արդյունքը կներկայացվի 2020 թվականի ապրիլի 28-ին Բոննում և կդառնա տոնական հանդիսությունների կենտրոնական իրադարձություններից մեկը:
Կոմպոզիտորն սկսել Է այդ սիմֆոնիայի վրա աշխատել, երբ վերջացնում Էր հռչակավոր Իններորդ սիմֆոնիան և «Ձոն ցնծությանը», բայց արդյունքում նրա մահվանից հետո մնացել են մի քանի ձեռագիր ուրվագրեր և պլանները:
Մասնագետների խումբը կփորձի ավարտել Բեթհովենի փոխարեն՝ օգտագործելով մեքենայական ուսուցման մեթոդները և ծրագրերը, որոնք արդեն վերլուծել են կոմպոզիտորի ամբողջ առկա ժառանգությունը: Ելներով բացահայտված ալգորիթմներից՝ արհեստական ինտելեկտը կստեղծի պարտիտուրայի շարունակությունը: