Առաջարկում եմ շարժում սկսել Հայաստանից խաչերը հանելու ուղղությամբ։
Առնվազն՝ երկիրն այլանդակող, այն գերեզմանոցի վերածող, սեփական պղծությունը քողարկելու նպատակով դրվածները։ Ես խոսել եմ մի քանի մոլի հավատացյալների հետ, և նրանք ինձնից ավելի զայրացած են այս հոգեգարությունից։
Սա պղծում է հենց քրիստոնեությունը։ Բացարձակապես իմաստ չունի՝ մարդկանց նյարդերը քայքայելուց բացի։
Խաթարում է
1. բնությունը,
2. ճարտարապետությունը,
3. գեղեցիկի ընկալումը,
4. այդ համաճարակի մեջ հայտնվածների ուղեղները,
5. նորմալ մարդկանց նյարդերը։
Քրիստոնյա՞ եք ուզում լինել, ուզում եք մարդկությանն ապշեցնե՞լ ձեր հավատքով՝ խնամեք ձեր եկեղեցիները և ապրեք քրիստոնեաբար. ոչ մեկին մի հալածեք, մի չարախոսեք, մի ծախվեք, կուռքեր մի սարքեք, ավելորդ տեղն աստծու ու խաչի հեղինակությունը մի գցեք։
Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: