
Դեկտեմբերի 14-ին Միհրան Ծառուկյանը և Արփինե Գաբրիելյանը պսակադրվեցին: Միհրանն ամուսնության առաջարկություն Արփիին արել էր իր մենահամերգի ժամանակ, իսկ շաբաթներ անց նրանք ամուսնացան: Զույգի հարսանիքին ներկա էին մտերիմները և ընկերները: Հարսանեկան խնջույքի ժամանակ Արփին և Միհրանը կատարեցին իրենց «Անհնար է» երգը: