Ինչու՞ կառավարությունը չի ֆինանսավորում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման արտոնագիրը
Advertisement 1000 x 90

Ինչու՞ կառավարությունը չի ֆինանսավորում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման արտոնագիրը

17 տարի Հայաստանում կազմակերպվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստահաղորդման գոյությունը հարցականի տակ է դրված, քանի որ մեր իշխանությունները որոշել են չհովանավորել հաղորդման արտոնագրի վճարման գումարը, որը կազմում է 20 միլիոն 400 հազար դրամ… Այո՛, չզարմանաք, ընդամենը 43 հազար ԱՄՆ դոլար, որը, ինչպես երևում է, շատ ծանր բեռ էր պարոն Փաշինյանի ղեկավարած կառավարության համար… Իսկ հաղորդման արտոնագրի համար մեր իշխանությունների գումար չտրամադրելը պայմանավորված է նրանով, որ նախ հաղորդումը ռուսաստանյան ծագում ունի, այն ինտելեկտուալ է, որը չի համապատասխանում ներկայիս կառավարության ծրագրերին, որի համար կարևոր է ոչ թե բանիմաց քաղաքացի ունենալը, այլ հայհոյող և անդաստիարակ զանգված պահելը, որը կառավարության շենքից հնչող ամեն մի հրահանգից հետո պատրաստ է հարձակվել պարոն Փաշինյանին և նրա դիլետանտ թիմակիցներին քննադատողների վրա, և, ամենակարևորը, հեռուստահաղորդումը հետաքրքիր չէ պարոն Փաշինյանին և նրա թիմակիցներին, քանի որ իր մեջ չի պարունակում էպատաժ և այլասերվածության քարոզ…

Համոզված եմ, եթե ամեն հաղորդմանը հնչող հարցերից գոնե 2-ը վերաբերվեն սեռափոխությանը, միասեռականությանը կամ ինչ-որ հայտնի այլասերվածի կյանքին՝ հաղորդման արտոնագրի համար ոչ միայն կգտնվեին այդ 20, 4 միլիոն դրամը, այլև համապատասխան նախարարությունները, որոնք հատուկ թուլություն ունեն այդ թեմաների նկատմամբ, օրինակ՝ ԿԳՄՍՆ-ն կամ Սոցապնախարարությունը, այլ հովանավորներ կգտնեին և առաջին դեմքերի մակարդակով ներկա կգտնվեին հաղորդումների նկարահանմանը…

Ինտելեկտը, գիտելիքների պաշարի ավելացումը, գրագիտությունը, վերլուծելու ունակությունները հիմա մոդայիկ չեն… Մեր իշխանություններին պետք է «պողոսացված» զանգված, որը ոչ թե դիտում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղը, այլ զմայլվում է սեռափոխված մի ծանրորդուհու շինծու և կեղծված անձնական կյանքի դրվագներով, որի համար ԿԳՄՍՆ-ն կարող էր 20 միլիոն դրամ տրամադրել և ֆինանսավորել ֆիլմի նկարահանման 10-14 տոկոսը, 2,7 միլիոն դրամ տրամադրել «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի տարածքում բեմականացված «ՀուԶանք ու Զանգ» անճաշակ և անասնական ներկայացման համար… Դե, Երևանի սուպեր Ամանոր-2020 ծրագրի մասին էլ չասեմ. 680 հազար ԱՄՆ դոլար է հատկացվել Երևանում նոր տարվա միջոցառումների անցկացման և քաղաքը զարդարելու համար…

Հ.Գ.Համոզված եմ՝ 2-3 օրում կհավաքվի այն գումարը, որը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման արտոնագրի համար հայտարարված է… Իսկ գործող իշխանությունները թող պետբյուջեի գումարները ծախսեն մի նոր այլասերված ծրագիր ֆինանսավորելու համար…

Գագիկ Համբարյանի էջից:



Նման նյութեր