Զոհրաբ Մնացականյանից առաջ վերջին անգամ նման կրակի մեջ հայտնվել էր Ալեքսանդր Խատիսյանը
Advertisement 1000 x 90

Զոհրաբ Մնացականյանից առաջ վերջին անգամ նման կրակի մեջ հայտնվել էր Ալեքսանդր Խատիսյանը

Պարզվում է` այն պնդումից, թե վարչապետ Փաշինյանի քարոզչական թիմն անպիտան է, նեղվել է ոչ միայն վլադիմիրկարապետյանական թևը, այլև արտասահմանյան գործակալական ցանցն իր մեդիառեսուրսներով: Իրենց պիտանելիությունն ապացուցելու համար համացանցում գովազդի տակ պտտում են հերթական անբովանդակ նյութը` փորձելով մանիպուլացնել, թե Սահմանադրական դատարանը իրավապահ համակարգի մաս չէ, և ՍԴ-ն` չնայած IRI-ի հրապարակած ուսումնասիրության տվյալների, այնուամենայնիվ չի վայելում ժողովրդի վստահությունը: Չցանկանալով բանավեճի մեջ մտնել ակնհայտ անբովանդակ պնդումների շուրջ` սամանափակվենք միայն մեկ տրամաբանական փաստարկով. Սահմանադրական Դատարանը արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը, այսինքն` իրավունքի իրացման և իրավունքի պահպանման բնագավառում Սահմանադրական դատարանը ոչ միայն իրավապահ համակարգի մաս է, այլև այդ համակարգի անկյունքարն ու հենասյունն է:

Այնուամենայնիվ, անվճար լիկբեզի ժամանակ ու ցանկություն չկա: Թող իրենք բարի լինեն և կարդան արևմտյան ու ռուսաստանյան մասնագիտական գրականությունն ու իրավագիտության համատեքստում իրենք իրենց համար պարզեն` արդյո՞ք Սահմանադրական դատարանը իրավապահ մարմին է, թե՞ ոչ: Ի դեպ, վարչապետ Փաշինյանի գլխավոր հենասյուներից մեկը հանդիսացող արտասահմանյան գործակալական ցանցը շատ ավելի արդյունավետ է, երբ ինտելեկտուալ թեմաների մեջ չի ներքաշվում: Իրենցը Ատելության կուսակցության կատարմամբ սահմանադրական կարգի տապալման բազմաթիվ օրինակները «հիմնավորելն է», իրենցն ընտրովի արդարադատությունն է, իրենցը մարդու իրավունքների սելեկտիվ պաշտպանությունն է, իրենցը ժողովրդավարության անվան տակ լիբերալ-բոլշևիկյան ֆաշիզմի «հիմնավորումն է»: Ի վերջո` իրենցը Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում այնպիսի խառնաշփոթ ստեղծելն է, որ Զոհրաբ Մնացականյանից առաջ վերջին անգամ նման կրակի մեջ հայտնվել էր Ալեքսանդր Խատիսյանը, երբ 1920թ.-ին ստիպված էր ստորագրել Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Միհրան Հակոբյանի էջից:



Նման նյութեր