Առաջին աշխատանքային օրը՝ Ամանորի տոներից հետո
Advertisement 1000 x 90

Առաջին աշխատանքային օրը՝ Ամանորի տոներից հետո

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն Ամանորը և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։

Նշված բոլոր օրերը ոչ աշխատանքային են։

Ոչ աշխատանքային է նաև հունվարի 7-ը։ Այդ օրը Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրն է։ Սա ամրագրված է նույն օրենքի 1․1 հոդվածով։

Հետևում է, որ 2020 թվականի առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 8-ը՝ չորեքշաբթի է։

Հավելենք նաև, որ Կառավարությունը կարող է տոնական օրերի հետ կապված որոշում ընդունել։

iravaban.net