Ըստ մամուլի հրապարակումներից մեկի՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ միաժամանակ հանդիսանալով «Զարգացման հայկական բանկ»-ի նախագահ և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատեր, 2012 թ.-ից մինչև 2018 թ. իր ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է մի քանի քաղաքում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ:
Առաջարկին՝ տալ այն մարդու անունը, որի միջոցով Անդրանիկ Քոչարյանը իբր հորդորել էր հեռանալ Հայաստանից, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, որ երբեք չէր ցանկանա տալ Քոչարյանի անունը, որովհետև նրա ձևակերպմամբ, առանց այն էլ մեր երկրում ով չի ալարում, Անդրանիկ Քոչարյանին քննադատում է: Այնուամենայնիվ, ՀՖՖ նախկին նախագահը նշեց. «Միայն մի պարզ պատճառով եմ ուզում պատասխանել Անդրանիկ Քոչարյանին, որ նա ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովի նախագահն է…Պետք չէր այդքան շուտ ցույց տալ դեմքը, նա վախկոտի մեկն է… Պատկերացնում եք ինքը հարցաքննության է կանչելու լեգենդար գեներալ Խաչատուրովին, Արցախի հերոս Օհանյան Սեյրանին, պատերազմին մասնակցած զինվորներին, սպաներին, էդ վախկոտը, որը միանգամից վախեցավ և խղճալի հարցազրույց տվեց, պետք է հանկարծ հարցաքննի զորահրամանատար Մնացականյան Լյովային»:
Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ Ռուբեն Հայրապետյանը փորձում է երկպառակություն սերմանել Նիկոլ Փաշինյանի թիմում, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Դուք ուզում եք ասել, որ Անդրանիկ Քոչարյանը որևէ թիմի անդամ է, Նիկոլ Փաշինյանն ունի թիմ, բայց Անդրանիկ Քոչարյանն իր տեսակով չի կարող որևէ թիմի անդամ դառնալ: Հիշենք ովքեր են եղել իր կենսագրության մեջ՝ ինքը դավաճանել է Վազգեն Մանուկյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, չթվարկեմ բոլորին էլի…
Ամբողջությամբ՝ aravot.am