Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սկզբից կարծում էի, թե զուգադիպություն է, հետո երբ նույն բանը սկսեց կրկնվել ամեն անգամ, հասկացա, որ ոչ մի զուգադիպություն էլ չկա: Ամեն անգամ, երբ գնում եմ մեր զոհված տղերքի մասին հաղորդում կամ տեսանյութ նկարելու, կամ որևէ միջոցառման՝ նրանց նվիրված, գլխավերևում սկսում են արծիվներ ճախրել:
Էդ մեր Արծիվ Ախպերներն են, մեր Տղերքը, ում հոգիները արծիվ դառած ճախրում են, նայում, հսկում մեր անդորրը իրենց սուր աչքերով: Հիմա արդեն սովորական դարձած նման պահերին ուղղակի նայում եմ իրենց ու ասում՝ «Բարև տղերք, ձեր ցավը տանեմ, ո՞նց եք…»:
Այսօր էլ Վեդիում, Ապրիլյան պատերազմին զոհված Անդրանիկ Զոհրաբայանին և իր ընկերներին նվիրված հուշակոթողի բացմանը 4 արծիվ ազատ ճախրում էին գլխավերևում, հետո երեքը գնացին՝ մեկը մնաց, քանզի շարունակվելու էր արարողությունը ու հենց արդեն Անդրանիկին նվիրված` իր անունով դասարանի բացումն էր:
Նայեցի վերև ու ասեցի՝ «Բարև Անդո ջան, ո՞նց ես ախպեր ջան…»:
Անդրանիկի հորն էլ ցույց տվեցի, ասեցի՝ Անդոնա, չլսեց երևի զբաղված էր))): Ատոմ ջան, նայի քո համար նկարեցի Անդոնա, տես՝ ինչ մեծացել, ինչ տղայա դարձել երկնքում…»: