Դիտեցի Էդմոն Մարուքանի ասուլիը՝ Դավիթ Խաժականին ավագանուց հետ կանչելու վերաբերալ: Նման խղճուկ երևույթ վաղուց չէի տեսել: Մի շարք իրարամերժ հայտարարութուններ, սկզբից թե բա. «Հազարավոր նամակներ ենք ստացել մեր ընտրողներից, մենք պետք է հաշվի նստենք քաղաքացիների կարծիքի հետ»: Հետո ասում ա. «Խաժականի ձայնը լսելի չէ, լրագրողները չեն լուսաբանում, ուստի անիմաստ ա էս սաղ»: Հետո. «Դավիթը բացահայտել ա կոռուպցիոն գործարք, բայց իրավապահները չեն արձագանքում, նենց որ իմաստ չկա»: Մի քիչ հետո էլ թե բա. «Մեզանից ակնկալում են պատասխանատվություն ավագանիում մեր ներկայացուցչի համար, բայց իրավիճակին չենք տիրապետում, ուստի ո՞նց պատասխանատվություն կրենք»։
Շփոթված տեսք ուներ կլասիկ պատգամավորը, ինքն էլ երևի հոգու խորքում հասկանում ա, որ խայտառակ անտրամաբանական բաներ ա ասում։
Դավիթ Խաժակյանը բազմաթիվ անգամներ եղել ա երկրում օրվա, շաբաթվա, գուցե և ամսվա ամենաքննարկելի թեմաների հեղինակ, հանդիսանալով պարզապես ավագանու անդամ, էն որ ՔՊ-ում տենց մի 50 հոգի կա ոչ մեկ անունները չգիտի նույնիսկ։ Էս տղեն մենակով ավելի շատ գործ ա արել, քան Էդմոնենց ողջ կուսակցությունը, որը ես նույնիսկ չգիտեմ ինչով ա զբաղվել էս 1.5 տարի, ոչ մի անգամ չեմ տեսել մի որևէ խելքին մոտ թեմա, որ իրենք բարձրացրած լինեն։ Ու էս ֆոնին ասում ա անիմաստ ա Դավիթի աշխատանքը, ջուրն ա գնում։ Ստեղ են ասել, Յա, իրո՞ք։
Ես չգիտեմ ինչ ա կատարվում էս կուսակցության ներսում, չգիտեմ ինչն ա ստիպում Մարուքյանին սենց վատ, խայտառակ անտրամաբանական կերպով ստել ու անհիմն հայտարարություններ անել, բայց ցանկանում եմ աջակցությունս հայտնել Դավիթին, քանի որ բացառապես իր աշխատանքի շնորհիվ մեկը ես սկսել եմ քիչ թե շատ լուրջ ընդունել ավագանի կոչվածը։
Դավիթ ջան, շնորհակալություն քո նվիրված աշխատանքի համար։
Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից: