…Միաբանները, ցնցոտիների մեջ տեսնելով մեկին, որն իրեն ճարտարապետ էր անվանում, սկսեցին ծաղրել նրան վարկաբեկիչ «ուստա» և այլ մականուններով…
Advertisement 1000 x 90

…Միաբանները, ցնցոտիների մեջ տեսնելով մեկին, որն իրեն ճարտարապետ էր անվանում, սկսեցին ծաղրել նրան վարկաբեկիչ «ուստա» և այլ մականուններով…

Հատված ՉԱՐԻ ԿԱՑԱՐԱՆԸ ԿԱՄ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ անտիպ գրքիցս։

Խոսքը տանք ևս մեկ մեծանուն հայի՝ ճարտարապետ Թորոս Թորոմոնյանին, ով իր ողջ կյանքը նվիրեց հայկական քրիստոնեական ճարտարապետական կոթողների ուսումնասիրությանը։

-Միևնույն է մեր կղերի համար՝ թող կոտորվի ժողովուրդը, սակայն անեղծ ու անսասան մնան իրենց օրենքները, միշտ հլու հպատակ պետք է լինի ժողովուրդը իրենց հոգվույն և խղճին վրա ծառացող հայ կղերին և եկեղեցիին:

Թորոս Թորոմոնյան. «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» հատոր 1-ին, Ե-1942, էջ-260

Որպեսզի պատկերացում կազմեք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ կղերի մտավոր, հոգեկան ու բարոյական պատկերի մասին, մեջբերենք Թորոմոնյանի աշխատությունից հատված․

«Թորոմանյանը… Անիի շուրջը ճարվող սրտացավ մարդկանց օգնությամբ գնաց Էջմիածին: Էջմիածնում նրան վիճարկվեց տանել ավելի ծանր փորձություններ: Եթե Անիում կրում էր միայն ֆիզիկական զրկանք, Էջմիածնում նրան ավելացավ նաև բարոյականը: Այնտեղի միաբանները, ցնցոտիների մեջ տեսնելով մեկին, որն իրեն ճարտարապետ էր անվանում, սկսեցին ծաղրել նրան վարկաբեկիչ «ուստա» և այլ մականուններով, մինչև անգամ չէին քաշվում այդ մականունները երեսին ասելուց»: (Սրանք Նիկողայոս Մառի խոսքերն են. ՙԹորոս Թորոմանյան. «Հայկական ճարտարապետություն» Երևան-2013, էջ-13):

Ապաև՝ «Էջմիածնի վարդապետները, ծաղրի ենթարկելով Թորոմանյանին, հաշվի չէին առնում նրան այն աստիճան, որ Զվարթնոցի ճարտարապետության մասին խոսք բացվելու դեպքում նրան իրենց հետ նույնիսկ չէին տանում ավերակների վայրը՝ տեղում ստուգումներ կատարելու համար»: (Նույն տեղում, էջ՝ 14):

Պատմաբան Վահե Լոռենցի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր