
Ներկայացում բիզնեսի մոտ 10 ներկայացուցիչներ արդեն հայտարարագրել են իրենց եկամուտները, իսկ ոմանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ Հարկային մարմին են ներկայացրել հայտարարագրեր և վճարել իրենց կողմից ստացած եկամուտներից բխող հարկային պարտավորությունները: Որոշ ներկայացուցիչների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, որոնք ներկայում նախաքննության փուլում են»,-ասաց Հովհաննիսյանը: