Netflix Inc. հոսքային տեսածառայության բաժանորդների թվաքանակն աշխարհում կազմել Է 158,3 միլիոն: Ընկերությունը նոր մանրամասն տվյալներ Է ներկայացրել ԱՄՆ-ի սահմաններից դուրս լսարանի եւ հասույթի վերաբերյալ՝ ձգտելով Ուոլ-սթրիթի վերլուծաբանների ու ներդրողների ուշադրությունը բեւեռել այլ շուկաներում ընկերության աճի վրա:
Այս տվյալներից հետեւում Է, որ 2017 թվականի սկզբից Netflix-ի բաժանորդների թիվը Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում, որոնք միավորվել են մի խմբի մեջ, աճել Է ավելի քան կրկնակի: Դա Netflix-ի համար խոշորագույն խումբն Է ԱՄՆ-ի սահմաններից դուրս:
Բաժանորդների թիվը Լատինական Ամերիկայում նույնպես զգալիորեն աճել Է այն ժամանակ, երբ Ասիային առաջվա պես բաժին Է ընկնում ընկերության բիզնեսի աննշան մասը:
ԱՄՆ-ում ծառայության լսարանի աճը երկար ժամանակ եղել Է հանգուցային գործոն Ուոլ-սթրիթի համար եւ ընկերության բաժնետոմսերի արժեքի աճի հիմնական դրայվերը, հիշեցնում Է The Wall Street Journal-ը: Վերջին ժամանակներս այն սկսել Է դանդաղել ուժեղացող մրցակցության եւ նոր սթրիմինգային ծառայությունների հայտնվելու կապակցությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: