«Աստղային պատերազմներ. Սքայուոքեր: Վերելք» ժապավենի հոլիվուդյան պրեմիերայից հետո Ցանցում հայտնվել են առաջին հանդիսատեսների արձագանքները: Այդ մասին հայտնել Է THR-ը: Իններորդ ժապավենն ավարտում Է միաժամանակ ե՛ւ ընթացիկ եռերգությունը, ե՛ւ «Աստղային պատերազմների» մասին ամբողջ սագան, որը Ջորջ Լուկասն սկսել Է նկարահանել 1977 թվականին: Ցուցադրությանը ներկա են եղել ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը եւ առաջատար դերասաններ, ներառյալ Մարկ Հեմիլը, Դեյզի Ռիդլին, Ջոն Բոյեգուն, Ադամ Դրայվերը եւ Օսքար Այզեքը: «Դա զարմանալի կինո Է: Այն դուր կգա «Վերջին ջեդայների» հեյթերներին»,-իր Twitter-ում գրել Է THR-ի մեկնաբան Ռայան Փարքերը: «Ցուցադրության ժամանակ եղան պահեր, որոնք առաջացրեցին հանրության ցնծությունը «…»: Այդ ֆիլմը մյուսներից ավելի մոտ Է օրիգինալ եռերգությանը»,-պատմել Է @Ballmatthew-ը:
«Սքայուոքեր: Վերելքը» մեզ վերադարձնում Է «Աստղային պատերազմների» վերաբերյալ լավագույն մանկական հիշողություններին: Ինձ շատ դուր եկավ»,-գրել Է @Breznican-ը: «Այս ֆիլմում կա այն ամենը, ինչ մենք ակնկալում Էինք եւ նույնիսկ սպասվածից ավելին, ինչն այնքան Էլ լավ չԷ: Ինչ-որ մասեր ինձ դուր եկան, ինչ-որ մասեր՝ ոչ»,-խոստովանել Է @GermainLussier-ը: Ժապավենի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 19-ին, իսկ առաջին պաշտոնական գրախոսությունները կհայտնվեն դեկտեմբերի 18-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: