Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը 4-րդ անգամ ներկայացվել է «Գրեմմի» հեղինակավոր երաժշտական մրցանակի: Այդ մասին Օրբելյանը գրել է Facebook-յան էջում:
«Մետրոպոլիտեն օպերայի հիասքանչ ամերիկացի տենոր Սթիվեն Կոստելլոյի հետ մեր ալբոմը, որը ձայնագրվել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, ներկայացվել է մրցանակի «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում»,- գրել է Օրբելյանը:
Նշենք, որ «Գրեմմի» 62-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 26-ին: