Արա Պողոս, բա դու սրա համա՞ր ես պայքարել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արա Պողոս, բա դու սրա համա՞ր ես պայքարել

Հայաստանի ժողովրդի վճարած հարկերով Նիկոլ Փաշինյանի դստեր համար կառավարությունը 2019թ.-ի արտադրության Nissan X Trail մեքենա է գնել, որի արժեք սկսվում է 30.000 ԱՄՆ դոլարից:

Ու էլի գաղտնի հրամանագրով են առել մեքենան:

Նիկոլ Փաշինյանի 21-ամյա դուստրը քիչ չի պետական մեքենայով ու ախռանայով է երթևեկում, մի բան էլ սպասում է մինչև անվտանգության աշխատակիցը բացի դուռը, որ «թագավորի աղջիկը» իջնի մեքենայից:

Տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո Նիկոլի խոսնակ Վալոդը երկու անհեթեթ նախադասություն ա ասել՝ ըստ էության հաստատելով, որ Մարիամիկին սպասարկում ա հարկատուների հաշվին առած նոր ջիպը:

Հայաստանի ոչ մի ղեկավարի երեխա պետության հաշվին իրեն սպասարկող առանձին ավտո ու ախռանա չի ունեցել, ո՛չ Լևոնի, ո՛չ Ռոբերտի ու ոչ էլ առավել ևս Սերժի երեխեքը:

Չեխովցիները կհիշեն, որ Քոչարյանի երեխեքը ՈՏՔՈՎ էին կառավարության ամառանոցից գալիս դպրոց, իսկ Սերժի աղջիկներին վարորդն էր բերում՝ առանց ախռանայի ու վերջին արտադրության ջիպերի:

Եվ սա էն ամենն ա ինչ հարկավոր ա իմանալ իրենց ժողովրդի իշխանություն հռչակած, իսկ իրականում պետական բյուջեն բոյախանի կարաս սարքած Փաշինյանների ընտանիքի մասին:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինտելեկտուալ խաղի լիցենզիայի փողը չի տալիս, որ Մարիամիկի համար թազա ջիպ առնի: Արա Պողոս, բա դու սրա համա՞ր ես պայքարել:

Վահրամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր