Queen-ը թողարկել Է 1984 թվականի սուրբծննդյան երգի հոլովակը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Queen-ը թողարկել Է 1984 թվականի սուրբծննդյան երգի հոլովակը

Youtube-ում Queen ռոք-խմբի պաշտոնական ալիքում հայտնվել Է «Thank God it’s Christmas» երգի անիմացիոն հոլովակը, որը ձայնագրվել Է տակավին 1984 թվականին:

Նշվում Է, որ գաղափարի հեղինակներ են դարձել խմբի երաժիշտներ Բրայան Մեյը եւ Ռոջեր Թեյլորը:

Հոլովակում ցուցադրված Է մարդկանց սովորական կյանքը Սուրբ ծնունդի նախօրյակին. փողոցում զբոսնող քաղաքի բնակիչներ, տոնածառի համատեղ զարդարում եւ մի խումբ մարդիկ, որոնք տանիքի վրա դիտում են հյուսիսափայլը:

«Thank God it’s Christmas» երգը դարձել Է Queen-ի երաժիշտներ Բրայան Մեյի եւ Ռոջեր Թեյլորի համագործակցության արդյունքը եւ առաջին անգամ հնչել Է 1984 թվականին: Կոմպոզիցիան վեց շաբաթ շարունակ գլխավորել Է բրիտանական երաժշտական չարթերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: