Ես եղել ու մնում եմ կինոյի պետական կառավարման հայաստանյան մոդելի ամենասկզբունքային քննադատը
Advertisement 1000 x 90

Ես եղել ու մնում եմ կինոյի պետական կառավարման հայաստանյան մոդելի ամենասկզբունքային քննադատը

Սիրելի երիտասարդ կինոգործիչներ, հարգելի կոլեգաներ, աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայրենակիցներից ստանում եմ շնորհակալությամբ լի գնահատականներ «Թողություն» կինոնախագծի մասին: Հայաստանում ու Արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները համարում են «Թողությունը» ոչ ավել, ոչ պակաս՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ հայկական սերիալների և կինոարտադրության դաշտում: Ես շնորհակալ եմ այսպիսի արձագանքի համար: Վստահ եմ, նույն վերաբերմունք է լինելու սերիալի մյուս ֆորմատի՝ «Մետամորֆոզ2020» լիամետրաժ դրամայի հանդեպ: Ես խորապես ցավում եմ, որ էս, ձեր իսկ բնորոշմամբ հեղափոխությունը արվեց կինոյի պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչների հարուցած արգելքները հաղթահարելով ևչկապվեց հայաստանում իրականացված մեծ փոփոխությունների հետ, այլ դարձավ բացառապես մեր թիմի ծանր ու անզիջում պայքարի արդյունքը:

Այսօր էլ, Հայաստանում կինոյի պետական կառավարման ոլորտը զարգանում, ավելի դիպուկ կլինի ասել՝ տեղապտույտ է տալիս, որովհետև կինոյի կառավարման հարցում պետությունը շարունակում է հենվել նույն դատարկախոսների վրա, ովքեր արհեստավարժ կարողանում են միայն մի բան անել՝ թոզ փչել չինովնիկների աչքերին, պետական ֆինանսավորման իրենց խողովակները պահելու համար: Ես եղել ու մնում եմ կինոյի պետական կառավարման հայաստանյան մոդելի ամենասկզբունքային քննադատը, չնայած տեսնում եմ, ինչպես են այդ մարդիկ հետևում մեր գործունեությանը, կարդում ամեն տողը, ինչպես են վերցնում մեր գաղափարները և հաջողությամբ ապականում դրանք:

Ուզում եմ, սակայն կտրվել վատատեսությունից և հայտարարել տարիներ առաջ մեր սկսած նախաձեռնության՝ ՍԻՆԵՄԱ կենտրոնի ԷՔՇՆ ֆիլմլաբի վերաբացման մասին: 2020թ-ի փետրվարին, առանց կինոյին տրվող պետական աջակցության, բացառապես Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի, մեր գործընկերների և մասնավոր սեկտորի միասնական ջանքերով մենք վերաբացում ենք ԷՔՇՆ ֆիլմլաբը, որպեսզի նպաստենք կինոյին նվիրված, կինոյով տարված երիտասարդների ամենաանհավանական կինոերազների ռեալիզացմանը՝ կրթության և փորձի համադրման միջոցով:

Մենք կօգնենք ձեզ հստակեցնելու ձեր երազները, վերածելու դրանք պատմության, բառերի, ապա պատկերների, կաջակցենք ձեզ տեխնիկական միջոցներով և հնարավորություն կտանք արդեն պատրաստ արտադրանքով դուրս գալ մեծ կինոշուկա: Այս ամենը հնարավոր կլինի անել բացառապես ձեր նպատակաուղվածության և մեր փորձի զուգորդման ճանապարհով: Ճանապարհ, որ ամենակարճն է կաշառակերության, հովանավորչության ու թայֆայականության ճահճի մեջ թաղված մեր կինոիրականության մեջ նպատակին հասնելու համար: Ուղի, որ մեր կինոիրականության ամենաազդեցիկ այլընտրանք է:

Տարածեք այս տեղեկությունը: Սպասեք մեր հայտարարություններին ու պատրաստվեք ԷՔՇՆ ֆիլմլաբի ոսկե խմբում տեղ ունենալուն:

ՍԻՆԵՄԱ կենտրոն, ԷՔՇՆ ՖիլմԼաբ

Երազելը քիչ է՝ սկսիր գործել:

Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան գրառումներից:



Նման նյութեր