Մի խնայեք մի կաթիլ բարությունը:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին իմ կոչին եւ այսօր ինձ հետ միասին դոնորական արյուն հանձնեցին։
Վստահ եղեք, որ այսօր ձեզանից յուրաքանչյուրի հանձնած արյունը փրկելու է մի երեխայի, մի զինվորի, մի հիվանդի կյանք։
Մենք ունենք դոնորական արյան խիստ անհրաժեշտություն եւ արյան դոնորությունը պիտի դառնա մեր ապրելակերպի մի մասը։
Սովորենք չխնայել մի կաթիլ բարություն նրանց համար, ովքեր դրա կարիքը ունեն։ Ու նորից խնդրում եմ՝ ամեն օր դուք կարող եք արյուն հանձնել Արյունաբանության կենտրոնում։
Ամեն օր դուք հնարավորություն ունեք փրկելու մեկ կյանք։