
Ստյոպա Սաֆարյանի՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո համացանցում սկսեցին տարածվել վերջինի կողմից կատարված մի շարք գրառումներ։ Գրառումներում հատկապես նշվում են կարծիքներ, որ հանրությանը հայտնի գործիչներից Ստյոպա Սաֆարյանն ամենաշատն է աչքի ընկնում ագրեսիվ և հայհոյախառն գրառումներով ու մեկնաբանություններով։ Օգտատերերից ոմանք տարակուսանք են հայտնում այն մասին, թե ինչպես կարելի է նման բառամթերքով աչքի ընկած անձին, ում գրառումներն ու մեկնաբանությունները միայն ագրեսիա և թշնամանք են պարունակում, նշանակել մի կառույցի ղեկավար, որը կոչված է հանրային համերաշխություն ապահովել իշխանությունների և հանրության միջև։