
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ երեկոյան՝ ձերբակալվելուց հետո, տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ:
Ըստ հերթապահ բժշկի՝ երեկ երեկոյան Աբրահամյանի վիճակը կտրուկ վատացել է, այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Վերջինը, ըստ բժշկի, ի վիճակի չի եղել քննիչի հարցերին պատասխանելու: