«Ներկրված ավտոբուսների մասին». Հակոբ Կարապետյան
Advertisement 1000 x 90

«Ներկրված ավտոբուսների մասին». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ներկրված ավտոբուսների մասին.

Մասնավոր ընկերության ներկրած երկու քաղաքային ավտոբուսները, որոնց լուսանկարներն այսօր տարածվել են ցանցում, կաշխատեն քաղաքապետարանի հետ համաձայնեցված երթուղիներում:

Ընդ որում, դրանք քաղաքին կծառայեն մինչև նոր տրանսպորտային ցանցի ներդրվելը՝ միջանկյալ շրջանում:

Եթե հիշում եք, այս տարվա օգոստոսին քաղաքապետ Մարությանը հանդիպել էր մասնավոր ուղևորափոխադրողների հետ և առաջարկել՝ մինչև նոր երթուղային ցանցի ներդրումը թարմացնել շարժակազմը և շարունակել սպասարկել եղած երթուղիները, ինչպես նաև՝ ձեռք բերել նոր ցանցի պահանջներին համապատասխանող շարժակազմ և մասնակցել երթուղային նոր ցանցի սպասարկմանը:

Այս օգտագործած ավտոբուսների ներկրումը, ըստ էության, այդ առաջարկի արձագանքն է: Սա կարևոր է իմանալ, որովհետև նոր տրանսպորտային ցանցի համար քաղաքի ձեռք բերելիք ավտոբուսների առաջ ընդհանրական պահանջներ են դրվելու, այդ թվում՝ բրենդինգի (գույնի, ձևավորման և այլն)»:



Նման նյութեր