Տիկնայք և Պարոնայք:
Էս ինչ անելանելի վիճակի մեջ ա ընկել մեր Քաջ Նազարը, որ սկսել է իրեն հնուց սովոր ոճով, էժանագին բանսարկություն անել, միայն թե ահաբեկի դատավորին և Ռոբերտ Քոչարյանին պատանդ պահի։
«Զարմանալիորեն» ու «պատահաբար» հենց այն ժամանակ, երբ Վերաքննիչ դատարանի դատավորը, հաջորդ օրը պետք է հրապարակի Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու բողոքի վերաբերյալ որոշումը, «բոլորովին պատահաբար», «թփերի միջից» ի հայտ է գալիս «ոստիկանական գաղտնի տեսախցիկով», ամռանը նկարահանած մի տեսանյութ, մոտ երեք ռակուրսից (կարծես ստուդիայի նկարահանում լինի), որտեղ ամառային վերնաշապիկով անհայտ մարդիկ (անորակ դերասաններ), շոգից կրծքները բացած՝ դեկտեմբեր ամսին ))))), ինչ-որ զրույց են անում, անհասկանալի է թե ինչի մասին, և ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ անհասկանալի է թե ինչ կապ ունի այդ ամենը Ռոբերտ Քոչարյանի և սահմանադրական կարգի տապալման ապօրինի բայց միակ մեղադրանքի հետ։
Ենթադրենք, թե այդ մարդուն խփել է քաղաքացիականը, կամ ոստիկանը, դրանից ինչ՝ Ռոբերտ Քոչարյանին և դատարանում գտնվող գործին։
Սրան էլ գումարած բեմի ռեկվիզիտը՝ «կալաշնիկով» ինքնաձիգը, որը հենած է պատին։
Տիկնայք և Պարոնայք, Ձեզանից ո՞ր մեկը, ունենալով ապօրինի ինքնաձիգ, այն նման կերպով ի ցույց կդնի անծանոթ մարդուն )))))))
Մեր Քաջ Նազարը, արդեն նմանատիպ էժան բեմականացումներով է փորձում «կերակրել» իր լսարանին։
Մի՞թե կան այսօր Հայաստանում այնքան հիմար մարդիկ, ովքեր կհավատան նման անտրամաբանական ֆարսին, միայն այն բանի համար, որ դա իրենց կարող է դուր գալ։
Եթե կան, ապա բոլորիդ հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանի գործը՝ սահմանադրական կարգի տապալման մասին գործ է և սպանությունների ու բռնությունների հետ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈւՆԻ։
Ուղղակի Նիկոլ Փաշինյանը, իր սովորության համաձայն, որոշել է «լապշա կախել» իր լսարանի ականջներին, որպեսզի բացասական տրամադրվածություն ստեղծի հանրության մոտ Ռոբերտ Քոչարյանի մասին։
ԻՆՉՈւ՞։
Այս հարցին արդեն պատասխանեք ինքներդ, քանզի արդարադատությունն այսօր արդեն ստրկացած է Քաջ Նազարի բանսարկության առջև և մենք ապրում ենք Քաջ Նազարի քմահաճույքով շարժվող անիրավ երկրում։
P.S. Հիշեցնեմ, որ “Ռոբերտ Քոչարյանի աջակիցները”, դա ԱԱԾ համակարգ չէ, աջակից կարող է կոչվել յուրաքանչյուր ոք, ով աջակցում է ՀՀ երկրորդ Նախագահին՝ անկախ սեռից, տարիքից, ազգությունից, սոցիալական վիճակից, անցյալից կամ ապրած կյանքից և ոչ ոք, ոչ մեկի չի կարող ստիպել, կամ արգելել աջակցել Ռոբերտ Քոչարյանին։ Այդ աջակիցներից յուրաքանչյուրը ապրում է իր համար նախընտրած կյանքով, որը կարող է մեզ դուր գալ կամ չգալ և դա բոլորովին կապ չունի Արցախի Հերոս Ռոբերտ Քոչարյանի անձի հետ։
Միհրդատ Մադաթյանի էջից: