Լիլիթ Հովհաննիսյանը հարցաքննվել է. hraparak.am
Advertisement 1000 x 90

Լիլիթ Հովհաննիսյանը հարցաքննվել է. hraparak.am

Հոկտեմբերին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ շոուբիզնեսի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ անգամ քրեական գործ է հարուցվել, քանի որ հրաժարվել է իր եկամուտները հայտարարագրելուց։ Անանյանը, սակայն, չէր նշել, թե ում մասին է խոսքը։ Ավելի ուշ պարզվեց, որ խոսքը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է։

Երեկ հետաքրքրվեցինք ՊԵԿ-ից՝ ի՞նչ նորություն կա այս գործով։ ՊԵԿ լրատվականից, դարձյալ անուն չնշելով, մեզ հայտնեցին հետեւյալը․ «Քննության փուլում է, քննչական ու դատավարական գործողություններ են կատարվում»։ Կանչե՞լ են երգչուհուն հարցաքննության, թե՞ ոչ, ՊԵԿ-ից պատասխանեցին, որ՝ այո, եկել է եւ հարցաքննվել։

hraparak.am