Արթուր Դանիելյան. «Նա իրոք ԱԱԾ-ի գեներալ է, սակայն, իմ հիշելով, կոնտրաբանդայի վրա էր, ոչ թե Սահմանադրական կարգի…»
Advertisement 1000 x 90

Արթուր Դանիելյան. «Նա իրոք ԱԱԾ-ի գեներալ է, սակայն, իմ հիշելով, կոնտրաբանդայի վրա էր, ոչ թե Սահմանադրական կարգի…»

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.

«Քանի որ արդեն հինգ հոգի մարդ ա ինձ ուղարկել նախկին ԱԱԾ-ականի «ապշեցուցիչ» հարցազրույցը, ստիպված հրապարակավ պիտի ասեմ` էդ մարդը գիժ ա: Իրեն 2 րոպե լսողը պիտի դա հասկանա, նույնիսկ եթե չիմանա, որ Սրետենկայի Լյովն ու Լևոն Հայրապետյանը տարբեր մարդիկ են, կամ, որ Արզումանյան Ալիկն ու Արկադի Վարդանյանն են տարբեր մարդիկ ու տենց լիքը բաներ: Էդ հարցազրույցի միակ զավեշտն այն է, որ նա իրոք ԱԱԾ-ի գեներալ է, սակայն, իմ հիշելով, կոնտրաբանդայի վրա էր, ոչ թե Սահմանադրական կարգի…

Քայլառաստներին պետք էր պագոնավոր մեկը, ով կասեր, որ Սերժը վիզ էր դրել հող հանձնել, սա էլ ասեց, իրա կողմից էլ ավելացրեց, որ ռուսները չեն թողել հողերը տա: Երևի հենց հիմա էլ չարաբաստիկ Լավրովի պլանով Նիկոլին ստիպում են հողեր չտա)))))

Էն մարդու համար, ով թեմա ցրելու համար ախրանայից «փախուստի» կլիպ ա բեմադրում, թղթով գժին խոսցնելը վաբշե պրոբլեմ չի: Իբր թե վկա գնող Քոչարյանի աջակցի վիդեոն վկա»:



Նման նյութեր