Արա Վարդանյանը ֆեյսբուքում գրել է.
«Դատարանը թողեց որոշումը անփոփոխ.
ՀՀ 2րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կմնա կալանքի տակ։
Այս փաստի առիթով կան տխրողներ, ուրախացողներ, կան նաև չարախնդողներ։ Բայց ես չեմ պատկանում նշված խմբերից գեթ ոչ մեկին։ Ես ներկայացնում եմ այս խմբերի հավաքական կերպարը՝ տխուր եմ, քանզի հաղթանակած Նախագահը անազատության մեջ է, ուրախ եմ, որովհետև կասկած չունեմ, որ շատ շուտով նա կլինի ազատության մեջ և ի վերջո չարախնդում եմ՝ տեսնելով այն փաստը, որ այսօրվա իշխանությունները չեն էլ գիտակցում թե ոնց են օրեցօր թուլացնում իրենց իսկ իշխանությունը, դրանով մեզ պարգևելով այս գժանոցի մոտալուտ ավարտը ճաշակելու բերկրանքը»։