Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան անդրադարձը CivilNet-ի հաղորդմանը.
«Արդեն չես հասկանում, կատարվողը իրականություն է, թե թվում է ընդամենը։
Վարչապետի նախկին գլխավոր խորհրդականը հոդված է գրել, որում, ըստ հարցազրույցի վերաշարադրման, ասում է, որ Հայաստանի վերնախավը նացիոնալիատ է եղել և դրա համար զիջումների չի գնացել, իսկ հասարակ ժողովուրդը չզիջելու պատճառով տառապում է։ Նույն բանը, ձևի համար, Ադրբեջանի մասին է ասում, բայց պարզ է, որ կոնկրետ զիջողը Հայաստանը պետք է լինի, որովհետև, դե ֆակտո, Ադրբեջանը զիջելու բան չունի։
Հետո խոսում է նացիոնալիստների չզիջելու պատճառով հայ մայրերի տառապանքների մասին, զոհված զինվորների մասին, իսկ նացիոնալիս վերնախավն այդ տառապանքի վրա հարստանում է։ Վերնախավի պահով չեմ վիճում, բայց դա կոնկրետ խոսակցության բովանդակությունը չի փոխում։
Հաջորդ միտքը, ըստ տողատակերի, այն է, որ Հայաստանի ժողովրդին պետք է շահագրգռել նյութականապես, որպեսզի գնա զիջումների, նաև, բնականաբար, պետք է մեկուսացնել նացիոնալիստներին՝ տրամաբանական եզրահանգում։
Հոդվածը դրսում է տպագրվել՝ հայացք Հայաստանից տրամաբանության մեջ՝ առաջարկ «միջազգային հանրությանը», ինչու չէ, նաև Ադրբեջանի։
Որքան հասկանում եմ, կապը Նիկոլի հետ պահվում է, իսկ գուցե՝ ավելին»։