Վախթանգ Սիրադեղյան. «Կարծում եմ, որ տեսականորեն սխալ է հայկական ու ադրբեջանական համայնքներ հասկացության կիրառումը Արցախի Հանրապետության առումով»
Advertisement 1000 x 90

Վախթանգ Սիրադեղյան. «Կարծում եմ, որ տեսականորեն սխալ է հայկական ու ադրբեջանական համայնքներ հասկացության կիրառումը Արցախի Հանրապետության առումով»

Կարծում եմ, որ տեսականորեն սխալ է հայկական ու ադրբեջանական համայնքներ հասկացության կիրառումը Արցախի Հանրապետության առումով:

Հիմնավորումներ. նախ, քանի որ հայերը փոքրամասնություն էին Ադրբեջանում, իսկ ադրբեջանցիները Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող պատմական հայկական տարածքի մի մասում՝ ինքնավարությամբ օժտված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում, ապա ոչ ԼՂ հայերն էին առանձին համայնք Ադրբեջանում և ոչ էլ ադրբեջանցինեը՝ ԼՂ-ում/Արցախում: Երկրորդ, երբ ԼՂ հայերը դրեցին Ադրբեջանից առանձնանալու խնդիրը, ԼՂ ադրբեջանական բնակչությունը ոչ թե միացավ հայերին՝ որպես առանձին համայնք, այլ իրեն դիրքավորեց որպես հայկական համայնքին բռնի ուժով իր պատմական տարածքից վռնդելու փորձ կատարած Ադրբեջան պետության հպատակ/քաղաքացի:

Եվ վերջապես, ԼՂ բնակիչ հայերն ու ադրբեջանցիները կլինեին իրավահավասար համայնքներ՝ անկախ նրանց քանակից, եթե լինեին մի երրորդ ժողովրդի՝ ասենք լեզգիների պետության քաղաքացիներ կամ հպատակներ:

Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր