Շտապ. ճանաչողները խնդրում են առողջապահության նախարարությանն արագ արձագանքել
Advertisement 1000 x 90

Շտապ. ճանաչողները խնդրում են առողջապահության նախարարությանն արագ արձագանքել

Շտապ:

Հայկանուշ Փահլվանյանը բնակվում է Քանաքեռ Զեյթունի Ազատության 21ա շենքի մի խորշում, որը չունի սանհանգույց, ջուր, էլ. էներգիա և որևէ հարմարություն, տունն էլ ջեռուցվում է գազի բալոնով:

Նրան ճանաչողներից մեկը բարձրաձայնել է խնդիրը և սոցապ նախարարությունը խոստացել է տեղափոխել Նորքի տուն-ինտերնատ, բայց դրա համար բժշկական կարգ է անհրաժեշտ: Կնոջն աջակցողներից Տաթև Խանջյանը գրում է. «Տեղի պոլիկլինիկան տրամադրել է պետ. պատվեր ուղեգիր և Արաբկիրի փարոսի սոց.աշխատողի ուղեկցությամբ տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ բ/կ ի ռեանիմացիոն բաժանմունք, այնուհետեւ հիվանդանոցը առանց որևէ մեկին տեղյակ պահելու՝ ռեանիմաացիայից (կատետրը վրան) չքայլող կնոջը նորից բերել թողել են իր սառը, մութ խորշում, բախտի քմահաճույքին։ Հարեւաններն էլ նրան գտել են գետնին ընկած»։

Նրան ճանաչողները խնդրում են առողջապահության նախարարությանն արագ արձագանքել, որպեսզի համապատասխան մարմինները ստուգեն և արագացված կերպով շատ կարճ ժամկետում տրամադրեն իրեն հասանելի առողջապահական կարգը, և սոց նախարարությունը հնարավորություն ունենա տեղավորել խնամքի տներից մեկում՝ քանի դեռ ամանորյա արձակուրդները չեն սկսվել: 041 524 210

Զարու Դիլանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր