Տարիներ անց այս պերֆորմանսներից մեկը կներկայացվի իրավապահ համակարգի, մյուսը՝ լրագրողական դասընթացներին, թե ինչպես չի կարելի «նյութ ստեղծել»
Advertisement 1000 x 90

Տարիներ անց այս պերֆորմանսներից մեկը կներկայացվի իրավապահ համակարգի, մյուսը՝ լրագրողական դասընթացներին, թե ինչպես չի կարելի «նյութ ստեղծել»

Հարցեր, հարցեր…

Որտե՞ղ է գտնվում գրասենյակը և ինչպե՞ս պատահեց, որ պատահական մեկը մտավ այնտեղ՝ հենց այնպես… Ընդհանրապես, դա ինչ գրասենյակ էր և ի՞նչ գործ ուներ ավտոմատը սենյակի անկյունում… Ո՞վ էր տվել այն որպես նվեր և ինչո՞ւ տարավ…

Ինչպե՞ս կարող է որևէ մեկը հայտարարել իրեն սրա կամ նրա աջակիցը և կապ չհաստատել աջակցման օբյեկտի կամ դրա մերձավորների հետ…

Եվ ընդհանրապես, ո՞վ էր սուպերմենի դեր խաղացող այդ անձը, որ չնկատեց, որ իր «պատահական» հաճախորդը գաղտնի նկարահանում է զրույցը (թե շփոթել էր տարեթիվը և կարծում էր, որ ինքը գտնվում է ոչ թե 2019, այլ 2009 թվականի Երևանում)… Ինչո՞ւ մի քանի ամիս առաջ կատարված գաղտնի նկարահանումը հրապարակայնացվեց հենց հիմա…

Ինչո՞ւ այդ հարցերը չառաջացան պրոֆեսիոնալիզմով հայտնի լրատվամիջոցի ներկայացուցչի մոտ, հատկապես որ ինքն արդեն պատրաստված էր գնացել այդ անձի մոտ… Իսկ հիմա գլխավոր հարցը՝ ծանո՞թ էր արդյոք վարչապետի աշխատակազմը տվյալ ներկայացմանը, թե դա ընդամենը իրավապահ համակարգի կողմից կողմից նախաձեռնված հերթական պերֆոմանսն էր:

Եվ գլխավոր հարցի ածանցյալ հարցը՝ երբ նման բաներ արվում էին նախկինում, ապա դա ընդունվում էր նորմալ՝ ուրիշ ի՞նչ կերպ կարող էր աշխատել ռոբասերժական իրավապահ համակարգը, և ինչո՞ւ այդ աշխատաոճը թափանցեց հետհեղափոխական Հայաստան՝ թե մենք պայքարել էինք ռոբասերժական իրականության դեմ, որպեսզի օգտագործենք այդ իրականության գործիքները մեր կողմից մերժված ռոբասերժերի նկատմամբ:

Ես, համենայն դեպս, այդպես չէի մտածում՝ 2002-ից «Ա1+»-ի և «Նոյյան Տապան»-ի համար փողող դուրս գալու պահից, իսկ 2007-ին էլ (եթե տարեթիվը չեմ շփոթում) «Ազատություն» ռ/կ-ի փակման մտադրության դեմ դեպի խորհրդարան արշավ նախաձեռնելու ժամանակ:

ՀԳ. Տարիներ անց այս պերֆորմանսներից մեկը կներկայացվի իրավապահ համակարգի, մյուսը՝ լրագրողական դասընթացներին, թե ինչպես չի կարելի «նյութ ստեղծել»:

Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր