Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես Ռազմիկ Աշոտիչը միջանցքում պառկեց գետնի վրա, որ արյուն տա էդ կնոջը. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես Ռազմիկ Աշոտիչը միջանցքում պառկեց գետնի վրա, որ արյուն տա էդ կնոջը. hraparak.am

Քիչ առաջ Hraparak.am-ի խմբագրություն զանգահարեց նախկին պատգամավորներից մեկը և մեզ պատմեց իր աչքի տեսածը, թե ինչպես է «ծնողներից երեխային ապօրինի բաժանելու» մեջ մեղադրվող հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն իր արյունը տվել, որ փրկի մի կնոջ կյանք։ Պատգամավորը, որը չցանկացավ, որ իր անունը նշվի՝ խուսափելով «զոմբիների» հարձակումներից, առաջարկեց միակողմանի չնայել աղմուկ հանած հարցին և երկրորդ կողմին էլ լսել, խորանալ դեպքի այլ մանրամասների մեջ։ Ըստ նրա՝ հիմա բոլորը քարկոծում են Ռազմիկ Աբրահամյանին, սակայն որևէ մեկը չի խորանում, թե այդ դեպքերի հետևում, իրականում, ինչ պատմություններ են թաքնված, ինչպես է եղել իրականում, և արդյոք կարո՞ղ էր հայ մայրը, որ դարեր ի վեր կյանքի գնով է փրկել իր զավակին, հանկարծ այսօր իր երեխային վաճառեր կամ դարձներ առուծախի առարկա։

«Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես հիվանդանոցում մի կին արյունաքամված էր եղել, և բանկում չկար առաջին կարգի արյուն, և Ռազմիկ Աշոտիչը միջանցքում եկավ պառկեց գետնի վրա, որ արյուն տա էդ կնոջը։ Բերեցին էդ կնոջն ու Ռազմիկ Աշոտիչի արյունը ներարկեցին նրան և տարան վիրահատեցին։ Ինքը հազարավոր մարող օջախների լույս է վառել, հազարավոր ընտանիքներ է փրկել, ինքն ակադեմիկոս մարդ ա, ասենք՝ կոպիտ ա, գեշ ա, ինչ է, էսօր բոլորը հարձակվել են իր վրա։ Ի՞նչ է կատարվում էսօր հանրապետությունում։ Մենք էսօր դարձել ենք մարդակեր, բոլորին ուզում ենք քառատել, ինչո՞ւ եք միակողմանի լուսաբանում, բա գնացեք էդ մարդու աշխատանքները տեսեք»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա կարծիքով՝ բժիշկները պետք է չլռեն, պետք է խոսեն, որովհետև վաղն էլ իրենց հետ են նույնկերպ վարվելու․ «Սա մի հատ տիեզերքից ծրագիր է՝ բոլորին ստորացնեն, էն մարդիկ, որոնք անուն ունեն, վաստակ ունեն․․․ ինչո՞ւ չեք գնում տեսնեք՝ ինչ է ստեղծել էդ մարդը, ինչ շինություն է ստեղծել»։

Մեր զրուցակիցը, որը ևս կին է և մայր, նաև վստահ պնդեց, որ անհնար է մորը համոզեն, որ երեխային տա։

«Էն հայ կինը, երբ որ թուրքերը բռնաբարել են, սպանել են, նա իր երեխային գցել է գետը, բայց չի տվել։ Էն հայ մայրը կանգնել է Դեր Զորի անապատում, հայերեն տառեր է գրել, իր երեխային հայերեն տառ է սովորեցրել, բայց ուրիշին չի տվել։ Թղթադրա՞մ էր, ի՞նչ էր, համոզեցին, ասին՝ երեխայիդ տուր, ես էլ հավատացի․․․ ես՝ որպես կին, մայր, չեմ հավատում։ Փչացածները, անբարոյականները կապվել են սրա-նրա հետ, ու որպեսզի մեկի կեսուրը չիմանա, մյուսի ծնողները չիմանան, շպրտել գնացել են էդ երեխեքին։ Իսկ եթե նման բան է արել Ռազմիկ Աշոտիչը, համոզել է մարդկանց, որ ծախեն երեխային, դա շուտով կպարզվի, էլի փուչիկ կլինի։ Հիմա, որ մի ակադեմիկոսի թաղեցինք, լավ ենք զգալու մեզ»,- ասաց մեզ զանգահարած նախկին պատգամավորը։

hraparak.am